Իմ փողոցով, ահա, քանի՜ տարի արդեն
հեռանում են դանդաղ, և քայլերն են հնչում, -
ընկերներս են գնում: Պատուհանից անդին
մթությանն է միայն հեռացումն այդ հաճո:
Եվ գործերն են նրանց անտերունչ ու կիսատ՝
այն տներում, որտեղ ոչ նվագ կա, ոչ երգ,
միայն, առաջվա պես, փետուրներն են կապույտ
հարդարում Դեգայի պարուհիները մերկ:
Դե ի՜նչ… թող չարթնացնի վախը գիշերվա հետ
ձեզ՝ անպաշտպաններիդ: Կիրքը խորհրդավոր
դավաճանութան մութ այդ վարմունքի հանդեպ՝
ձեր աչքերն է պատում մշուշով մի աղոտ:
Ա՜խ, մենություն, որքա՜ն անզիջում ես, անգութ:
Երկաթե կարկինը փայլեցնելով անսեր՝
սառնասիրտ պտույտով շրջագիծն ես փակում՝
չլսելով իզուր հավաստումները մեր:
Դե, ուրեմն, կանչի՛ր՝ պարգևդ ինձ տալով:
Սիրելիդ եմ դարձել, երես տվածն եմ քո,
և կմխիթարվեմ՝ կրծքիդ մեղմ փարվելով,
կլվացվեմ կապույտ քո սառնամանիքով:
Թող ոտքերիս ծայրին անտառիդ մեջ ձգվեմ,
ու շարժումն իմ դանդաղ երբ դառնա ավարտուն,
գտնեմ սաղարթները, հետո դեմքիս հպեմ
և որբությունն զգամ՝ որպես երանություն:
Գրադարաններիդ լուռ անդորրը ինձ տուր,
համերգներիդ հստակ մոտիվը դասական,
և ես, իմաստնացած, կմոռանամ իսկույն
նրանց, որ մեռել են կամ ապրում են, դեռ կան:
Կճանաչեմ այնժամ իմաստություն, թախիծ,
և էությունն իրենց իրերն ինձ կմեկնեն:
Իմ ուսերին հենված՝ բնությունը վերից
կբացի մանկական գաղտնիքներն իր մեկեն:
Այնժամ արցունքներից, մթությունից էլի
և անցյալի անշուք անգիտության խորքից
կուրվագծվեն պայծառ դեմքերն ընկերներիս,
կհայտնվեն, ապա կանէանան նորից:
По улице моей который год
звучат шаги — мои друзья уходят.
Друзей моих медлительный уход
той темноте за окнами угоден.
Запущены моих друзей дела,
нет в их домах ни музыки, ни пенья,
и лишь, как прежде, девочки Дега
голубенькие оправляют перья.
Ну что ж, ну что ж, да не разбудит страх
вас, беззащитных, среди этой ночи.
К предательству таинственная страсть,
друзья мои, туманит ваши очи.
О одиночество, как твой характер крут!
Посверкивая циркулем железным,
как холодно ты замыкаешь круг,
не внемля увереньям бесполезным.
Так призови меня и награди!
Твой баловень, обласканный тобою,
утешусь, прислонясь к твоей груди,
умоюсь твоей стужей голубою.
Дай стать на цыпочки в твоем лесу,
на том конце замедленного жеста
найти листву, и поднести к лицу,
и ощутить сиротство, как блаженство.
Даруй мне тишь твоих библиотек,
твоих концертов строгие мотивы,
и — мудрая — я позабуду тех,
кто умерли или доселе живы.
И я познаю мудрость и печаль,
свой тайный смысл доверят мне предметы.
Природа, прислонясь к моим плечам,
объявит свои детские секреты.
И вот тогда — из слез, из темноты,
из бедного невежества былого
друзей моих прекрасные черты
появятся и растворятся снова.